Վարդենյաց լեռնանցքը փակ է, որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
dzyun-arat

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին` ժամը 08:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 19-ի առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արարատի և  Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս քաղաքներում  և Սյունիքի մարզի Մեղրու սար հատվածում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

*

*