125 մետրանոց եռագույն դրոշը Գառնու տաճարում, ջուր, տոնախմբություն և մատաղ Գեղարդում

Գառնիում և Գեղարդում ԵԱԴ նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Վարդավառին նվիրված միջազգային փառատոնը:
vardavar

Գառնիում և Գեղարդում Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Վարդավառին նվիրված միջազգային փառատոնը: Այս տարի ևս փառատոնը անցակցվեց մեծ խանդավառությամբ: Մասնակցելու էին եկել մարդիկ թե՛ Հայաստանից և թե արտերկրից: Փառատոնը շատ հարուստ էր կրոնական, ժողովրդական,  մշակույթային և ժամանցային միջոցառումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի բացման արարողությունը մեկնարկեց վաղ առավոտից ՀՀ Կոտայքի մարզի փոխմարզպետ Կարեն Մարգարյանի և Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի կողմից: Փառատոնի բացմանը ներկայացված էին Վարդավառին նվիրված տաղավարներ: Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր Վարդավառի տոնի մեկ տարրը: Տաղավարներում Հայաստանի տարբեր մարզեր ներկայացնում էին Վարդավառ տոնի իրենց բնորոշ ավանդույթները, ուտեստները, ձեռագործ աշխատանքները: Մարզերից եկած մշակույթային համույթները, պարային խմբերն իրենց ելույթներով տոնական մթնոլորտ հաղորդեցին:

«Վարդավառը Հայաստանի տարբեր մարզերում տարբեր ձև է նշվում: Մենքցանկացանք համախմբել բոլոր ավանդույթները: Մարդը, Գառնի այցելելով, առնչվումէ Վարդավառը նշելու բոլոր ավանդույթներին: Յուրաքանչյուր տարի «Վարդավառ»միջազգային փառատոնը ունենում է տարվա խորագիր: Այս տարվա խորագիր մենքընտրել ենք ազգային խաղերը: Վարդավառի փառատոնը նշելու հետ մեկտեղ մենքնաև ներկայացնելու ենք մեր ավանդական խաղերը: Մենք պատրաստելու ենք ամբողջփառատոնը ամփոփող ֆիլմ, որը հետագայում տարածելու ենք և նվիրելու ենք բոլորմասնակիցներին: Քանի որ փառատոնը  տեղի է ունենում և՛ Գառնիում, և՛ Գեղարդում,  մի մարդը չի կարող ամբողջությամբ մասնակցել այս երկու տեղերում տեղի ունեցողմիջոցառումներին: Այդ պատճառով որոշեցինք ամբողջ փառատոնը ներկայացնել մեկֆիլմում»,- նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Վարդավառ»միջազգային փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը:

Նրա խոսքով` այս ամենը կունենա ուսուցողական, ճանաչողական, կրթական և մշակույթային բնույթ:

ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը, շրջելով տաղավարներով, իր գոհունակությունը հայտնեց,որ տաղավարներում պահպանվել են յուրաքանչյուր մարզին բնորոշ ազգային ավանդույթները և առանձնահատկությունները:Նա առանձնացրեց այն հանգամանքը,որ Կոտայքի մարզում Վարդավառի միջազգային փառատոնը դարձել է շատ սիրված և սպասված տոն:

«Փառատոնը մշակույթային երկխոսություն է ձեռք բերել Հայաստանի այլ մարզերիմիջև և մենք սիրով ընդունում ենք նրանց մեր մարզում: Միջոցառումը միտված է մերազգային ավանդույթների պահպանմանը,պատշաճ ներկայացմանը և այդ բազայիհիման վրա նոր ավանդույթների ստեղծմանը»,- ասաց նա:

Քանի որ Վարդավառը համարվում է և հեթանոսական, և քրիստոնեական տոն, զուգահեռ միջոցառումներ էին ընթանում  նաև Գեղարդի վանքում: Այստեղ տեղի ունեցավ Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սբ Պատարագ, որին հաջորդեց մատաղի օրհնության արարողությունը: Ինչից հետո այն բաժանվեց ժողովրդին: Պահպանելով տոնի ազգային շունչն ու ոգին` վանքի բակում «Վան», «Ակունք» ազգագարական երգի-պարի համույթների և «Վահագն» դհոլահարների անսամբլի մասնակցությամբ հնչեց ազգային երգ-երաժշտություն: Իսկ միջոցառման մասնակիցնները իրենց հերթին միասնական շուրջպար բռնեցին: Ներկաներին բաժանվեցին խորհրդանշական վարդի փնջեր:

Միջոցառումը իր շարունակությունը ունեցավ Գառնու տաճարի տարածքում, որտեղ բացվեց ՀՀ 125 մետրանոց եռագույն դրոշը, որը փառատոնի մասնակիցնեը իրենց գլխավերևում պահած պտտվեցին տաճարի շուրջը: Այնուհետև «Վան», «Ակունք», «Վերադարձ»  և «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթների դերասանների մասնակցությամբ ցուցադրվեց իրենց բեմականացրած ծիսակատարություն, որի նպատակն էր պատմելւ Վարդավառի ավանդական պատմությունը: Ներկայացվեցին Վարդավառի տոնի հայ ժողովրդական մի քանի դրվագներ: Ծիսակատարության ավարտից հետո ներկայացվեցին Վարդավառի տոնին նվիրված  ազգային պարեր և շուրջպար: Այնուհետև ներկաների ուշադրությունը գրավեցին ազգային ավանդական խաղերը, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան նաև փառատոնի մասնակիցները: Շատերի համար ազգային խաղերը բացահայտումներ եղան:

Փառատոնի ողջ ընթացքում մասնակիցները պահպանեցին ավանդական այն միտքը, որ «Վարդավառի տոնին վարդաջրով ցողվելը հաջողություն է բերում» և մեկը մյուսի վրա ջուր ցողելով օծեցին իրար:

Փառատոնի հանդիսավոր փակումից հետո ներկաները խմբակային լուսանկարվեցին:

Մեկ Մեկնաբանություն
  • 125 մետրանոց եռագույն դրոշը Գառնու տաճարում, ջուր, տոնախմբություն և մատաղ Գեղարդում. Վարդավառը` Կոտայքի մարզում — Armenian National Committee of America
    4 июля 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: 125 մետրանոց եռագույն դրոշը Գառնու տաճարում, ջուր, տոնախ… […]

  • *

    *