Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

Բաղդասարյանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանն այսուհետ ազատ է և հանգիստ կարող է դուրս գալ ՀՀ տարածքից:
vardan-petrosyan

yerkir.am— Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս տեղեկությունը  հաստատեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հերքելով այսօր տարածված այն տեղեկությունը, թե իբր նրա նկատմամբ համաներում է կիրառվել:

Փաստաբանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով դիմել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ին, որից հետո ՔԿՀ-ն նիստ էր գումարել և դրական որոշում կայացրել: Այնուհետև «Անկախ հանձնաժողովը» դրական եզրակացություն էր տվել, իսկ դատարանը` որոշում կայացրել բավարարել վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդությունը:

Բաղդասարյանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանն այսուհետ ազատ է և հանգիստ կարող է դուրս գալ ՀՀ տարածքից:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն անազատության մեջ էր 2013թ. նոյեմբերից: Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին: Դերասանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

2015թ. հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի դատավճռով՝ Վարդան Պետրոսյանը դատապարտել էր 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 2015թ. սեպտեմբերից նա տեղափոխվել էր պատժի կրման բաց ռեժիմ։

*

*