Ուշադրություն․ Վարդան Օնանյանի անունից զանգում եւ գումար են խնդրում

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն ու «Երկիրը Երկիր» է հաղորդման հեղինակը հայտնվել էին տհաճ իրավիճակում։
vardan onanyan

Անցնող մի քանի շաբաթներին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն ու «Երկիրը երկիր է»  հաղորդման հեղինակ Վարդան Օնանյանը հայտնվել էին տհաճ իրավիճակում։

Մեր գործընկերն ու հեռուստատեսությունը հեռախոսազանգեր են ստացել Հայաստանի տարբեր համայնքների ղեկավարներից այն մասին,  որ Վարդան Օնանյան ներկայացող անձը կամ անձինք կարճ ժամանակով (մի խանի օրով) պարտքով փող են խնդրում գյուղապետներից։

Չարագործները, պարզվում է, լավ ուսումնասիրել են ամեն կիրակի մեր եթերում հեռարձակվող «Երկիրը երկիր է» մեծ ժողովրդականություն ստացած ծրագիրը, գիտեն, թե որ համայնքներում է եղել Վարդան Օնանյանն ու զանգում են հենց նման հասցեատերերի։

Բարեբախտաբար՝ համայնքապետների մեծ մասը հասկացել է, որ ծուղակն է ընկնում, ու ահազանգել են Վարդանին: Սակայն եղել են նաեւ միամիտներ։ Այդ իսկ պատճառով դիմել ենք իրավապահներին։

 

 

*

*