«Հայրենիքի կանչով թողեց մտավորականի խաղաղ գործը». այսօր ազատամարտիկ Վարդան Բախշյանի ծննդյան օրն է

Արդեն 24 տարի հունիսի 1-ին՝ ազատամարտիկ Վարդան Բախշյանի ծննդյան օրը, հարազատներն ու ընկերները Եռաբլուր են այցելում...

Արդեն 24 տարի հունիսի 1-ին՝ ազատամարտիկ Վարդան Բախշյանի ծննդյան օրը, հարազատներն ու ընկերները Եռաբլուր են այցելում: Նրանց հետ են նաեւ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության անդամները.

Վարդանը Հայաստանում սկաուտության վերահիմնադիրներից մեկն էր: Նրա օրինակով ու դասախոսություններով երիտասարդներ էին դաստիարակվում 2 տասնամյակ առաջ ու նաեւ այսօր:

Վարդանին ճանաչողները նրան գիտության մարդ էին համարում: «Դաշինք» ուսանողական շարժման ու համանուն թերթի հիմնադիրներից մեկն էր:

Երիտասարդ պատմաբանը Արցախյան շարժման առաջին օրերից ընդգրկվել էր դաշնակցական կամավորների շարքերը: Նրա հերոսական ուղին սկսվել է Բերդաձորի ինքնապաշտպանական մարտերից եւ ավարտվել 1991 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Հասանաբադի մարտով:

«Հայրենիքի կանչով թողեց Երեւանում մտավորականի խաղաղ գործը, վերցրեց զենք, եղավ առաջին ազատամարտիկներից, ովքեր հասկացան, որ զենքով կա հայու փրկություն: Գնաց, պայքարեց, զոհվեց: Մենք պարտավոր ենք շարունակել իր ճանապարհը, փորձենք իրական դարձնել այն երազանըք, տեսլականը, որ Վարդանն ու մեր մյուս ընկերներն ունեին: Դա մեր սերնդի, եկող սերնդի, երիտասարդների առառքելությունն է»,- ասաց ՀՄԸՄ-ՀԱՍԿ ատենապետ Արթուր Մկրտչյանը:

*

*