Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է սփյուռքի նախարարություն՝ ծանոթացել 2017 թ. կատարվածին եւ 2018 թ. անելիքներին:
Սփյուռքի նախարարը նշել է, որ Հայրենադարձության համար մշակվել է ռազմավարություն, գործողությունների ծրագիր ու օրենքի նախագիծ: Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ եւ «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է համապատասխան բաժին: 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում:
«Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք», — ասել է Կարեն Կարապետյանը:
Ամբողջությամբ՝ այստեղ։