ՀՀ վարչապետը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի կրակոցից Կոթիում վիրավորված բնակչի հետ

«Ինձ ասում էր՝ դուխդ չգցես․․․»
Nikol-Pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Տավուշի մարզի Կոթի գյուղում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ։ Այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»- նշել է Նիկոլ Փաշինյանը:

*

*