Տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակները հայեր են․ վարչապետ

Վարչապետը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական բացման արարողությանը:
wcit-2019-pashinyan-bacum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են։

1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանը ստեղծեց կերոսինային լամպը՝ այսպիսով նոր ուժ հաղորդելով տեխնոլոգիական լուսավորության դարաշրջանին, հեղափոխություն իրականացնելով մարդկանց առօրյա կյանքում։

1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը, եւ այդ կանաչը մինչեւ հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն։

1911 թվականին մեր հայրենակից Գաբրիել Կազանչյանը ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ բոլորիս հայտնի ֆենը։

1916 թվականին մեր հայրենակից Ստեփան Ստեփանյանը ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը։

1930-ականներին մեր հայրենակից Հովհաննես Ադամյանը ձեւակերպեց եւ ստեղծեց այն ալգորիթմը, տեխնոլոգիան, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը։

1931 թվականին, մեր հայրենակից Ասատուր Սաֆարյանը ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը՝ նոր հեռանկարներ բացելով ավտոմոբիլաշինության հետագա զարգացման համար։

1939 թվականին մեր հայրենակից Լյութեր Գեւորգ Սիմիջյանն ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է ժամանակակից աշխարհում, որքան դոլարը, որքան ֆենը, որքան բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը, ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենան։

1960-ականներին մեր հայրենակից Միքայել Տեր-Պողոսյանը դարձավ տոմոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, որը հեղափոխական նշանակության նորարարություն էր առողջապահության ոլորտում։

1970-ականներին մեր հայրենակից Ռայմոնտ Տամատյանը ստեղծեց մագնիսական ռեզոնանսային սկանավորման սարքը, որը մի նոր հեղափոխություն դարձավ առողջապահության ոլորտում։

1995 թվականին մեր հայրենակից Էմիկ Ավակյանը ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ինքնագնաց սայլակը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդկանց կյանքը։

2006 թվականին մեր հայրենակից Յուրի Օգանիսյանը հայտնաբերեց Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, որը հենց գիտնականի պատվին կոչվում է ogannesson:

Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել՝ հիշատակելով աշխարհահռչակ «ՄիԳ» ինքնաթիռների հեղինակ Արտյոմ Միկոյանին, ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժության համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանջյանին, ժամանակակից միալծակ ծորակի հեղինակ Ալեքս Մանուկյանին»։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*