Վարչապետը ներկա է գտնվել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին

Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է 70 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից բաղկացած WCIT համաշխարհային նվագախմբի ներկայացրած երաժշտական կատարումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստրերի հետ հոկտեմբերի 6-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) բացումն ազդարարող համերգին:

Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է 70 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից բաղկացած WCIT համաշխարհային նվագախմբի ներկայացրած երաժշտական կատարումները։ Հնչել են հանրահայտ հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և մյուսների ստեղծագործությունները: Նվագախումբը համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նաև կատարել է արհեստական բանականությամբ օժտված ծրագրի կողմից հայ հոգևոր երաժշտության վերլուծության հիման վրա ստեղծված նոր հայկական շարական։

Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նվագախմբի հետ հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող դիջեյ Արմին վան Բյուրենը:

*

*