Վարչապետի երկօրյա աշխատանքային այցը Տավուշ մեկնարկել է

Վարչապետը երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ կունենա ինչպես բնակչության, այնպես էլ ՏԻՄ ներկայացուցիչների հետ։
nikol-pashinyan-syuniq-05072018a (1)

Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ Վարչապետը երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ կունենա ինչպես բնակչության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի գործարարների հետ։

Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։

Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում հանդիպումներն են Իջևան, Դիլիջան համայնքներում և Հաղարծին գյուղում։

 

*

*