Ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի տարածումը չափազանց կարևոր է. Կարեն Կարապետյան

Վարչապետն այցելել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն:
handipum

Հանրապետության վարչապետն այցելել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Ինչպես մյուս գերատեսչություններում, այդտեղ էլ Կարեն Կարապետյանին ներկայացվել է անցած տարի իրականացրածը եւ այս տարի նախանշածը:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ առողջ ապրելակեպի քարոզման նպատակով Երեւանում եւ տարբեր մարզերում 6-ից 8 մարզաձեւերի ամենշաբաթյա անվճար մարզումներ են կազմակերպել՝ պրոֆեսիոնալ մարզիչների օգնությամբ: Մասնավոր հատվածի հետ գործակցությամբ էլ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր: Մասնավորապես, կառուցվել է Օլիմպավանի լողավազանն ու խաղային մարզաձեւերի դահլիճը, ինչի համար ներդրվել է 4 մլն դոլար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է առողջ ապրելակերպի տարածումը, եւ ընդգծել, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր:

«Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի: Անհրաժեշտ է նաեւ ֆիզիկական կուլտուրա առարկայի միջոցով դպրոցներում երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն ու տարածումը»,- նշել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ այստեղ։ 

 

*

*