«Կներեք այսպիսի անհամեստ պատասխանի համար». ՀՀ վարչապետ

Լրագրողներից ակնկալում է առարկայական քննադատություն՝ առանց պիտակավորումների
karen-karapetyan-mtackot

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողներից ակնկալում է առարկայական քննադատություն՝ առանց պիտակավորումների, առանց անձնական կյանքին խառնվելու և ընտանիքի անդամներին ներգրավելու։  Այս մասին կառավարության ղեկավարը նշել է նոյեմբերի 2-ին կայացած  ասուլիսի ժամանակ։ 

«Շատ եմ ցանկանում, որ դուք մաքսիմալ ուշադիր լինեք մեր ծրագրերին ու մեզ առաջարկներ անեք, մենք իրականում քննադատությունից չենք վախենում։ Չափազանց շահագրգռված եմ, որ տնտեսական լրագրողները բարձրացնեն իրենց մասնագիտական մակարդակը։ Դա չի նշանակում, որ մենք պրոֆեսիոնալ ենք, դուք չէ։ Մենք էլ պետք է մեզ վրա աշխատենք, մարզպետները, բոլոր կառավարիչները։ Եթե մեկ օր դու քո վրա չես աշխատում, որոշ ժամանակ հետո դու արդեն ակտուալ չես»,-ասել է Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով իր ղեկավարած կառավարության մեկամյա գործունեության ձախողումներին ու հաջողություններին, ինչպես նաև իր այն մտքին, որ աշխարհը շուռ է տալու, նա ասել է. «Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու, ունենալու ենք լավ երկիր: Ունենք բազմաթիվ հաջողություններ, բազմաթիվ անհաջողություններ: Անհաջողություններն ավելի քիչ, քան՝ հաջողությունները: Կներեք այսպիսի անհամեստ պատասխանի համար»։

 

*

*