Վարչապետը քայլերթը կսկսի Արցախի պողոտա-Էրեբունի պողոտա խաչմերուկից (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց...
nikol pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ երթը դեպի Հանրապետության հրապարակ այսօր մեկնարկելու է 17:30-ից 17։40-ի հատվածում՝ Արցախի պողոտա-Էրեբունի պողոտա խաչմերուկից:

«Դուք հիշում եք, դա այն վայրն  է, որտեղ 2018թ. ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները:  Ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, իսկ ոմանք նույնիսկ մեզ հետ կմասնակցեն քայլարշավին, և դա կլինի ազգային համերաշխության առանձնահատուկ դևրսևորում, որովհետև այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան. ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հասարակությունը, ժողովուրդը, բանակը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են, և մեզ այսօր ոչ  մի գիծ չի բաժանում: Սա պետք է դառնա ազգային համերաշխության յուրօրինակ դրսևորում»,- եզրափակեց  Փաշինյանը:

*

*