Կառավարությունում տեղի է ունեցել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ խորհրդակցություն

Անդրադարձ է կատարվել ուսումնասիրությունների արդյունքներին և առաջարկվող լուծումներին, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
karavarutyun-xorhrdatvutyun

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նշվել է, որ հաշվի առնելով Գառնի համայնքում ծրագրի իրագործման մասով ՀՀ վարչապետի և Գառնիի բնակիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ծրագրի վերաբերյալ տեխնիկական լուծում գտնելու նպատակով կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, առաջարկվել են ծրագիրը շարունակելու նոր տարբերակներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել ուսումնասիրությունների արդյունքներին և առաջարկվող լուծումներին, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

*

*