Մեկնարկել է վարչապետի այցը Սյունիքի մարզ

Վարչապետի առաջին կանգառը Սիսիան քաղաքում է
pashinyan-nikol

Հուլիսի 5-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ:

Վարչապետի առաջին կանգառը Սիսիան քաղաքում է, որտեղ վարչապետը այս պահին հանդիպում է բնակիչների հետ։

Նմանատիպ հանդիպում վարչապետը կունենա նաև Գորիսում: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կայցելի «Մեղրի» ազատ տնտեսական գոտի:

Սա վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ:

 

*

*