Վարչապետը պետական պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների — Երկիր Մեդիա

Վարչապետը պետական պարգևներ է հանձնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ պարգևներ է հանձնել․․․
pargev

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների:

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու այլ ոլորտներում արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար այս բնագավառների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների (պարգևատրված անձանց ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.president.am/hy/decrees/page/1/):
Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին Անկախության տոնի և պետական բարձր պարգևների արժանանալու առթիվ։

*

*