Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է...
nikol-pashinyan-asulis-20072018ccc (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության, սփյուռքի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

*

*