«Ես մի բանը մի անգամ եմ ասում»․ վարչապետը՝ մաքսատան աշխատակիցների ազատման մասին

Նորագավիթի մաքսատան ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։
nikol-pashinyan-gagik-harutyunyan-artak-zeynalyan

Բարձրագույն դատական խորհուրդ կատարած իր այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ ՊԵԿ-ից դեռ զեկուցում չի ստացել` արդյո՞ք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքն ավելի վաղ հորդորել էր ազատել։

Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետը պատասխանեց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում: Եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն իրենց պատկերացումները պետության մասին այլ են»։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Նորագավիթի մաքսատան ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա հենց այն աշխատակիցն էր, ում վարչապետը հորդորեց դիմում գրել եւ գնալ տուն, քանի որ աշխատասենյակում դրոշը հայտնվել էր գետնին։

*

*