Կադրային փոփոխությունների մասին վարչապետի հանձնարարականն ուղղված էր մարզպետարաններին. Դավիթ Լոքյան

«Մի շարք մազերում արձանագրել ենք, որ...»
varchapet (4)

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տված հանձնարարականներին և նշել, որ դրանք շատ կարևոր են:

Պատասխանելով հարցին՝ արդյոք մարզպետներին էր ուղղված վարչապետի հանձնարարականը, որ բացթողումների դեպքում կադրային փոփոխությունների անցնեն, նախարարը պատասխանել է, որ խոսքը վերաբերում էր մարզպետարանների վարչությունների պետերին:

«Մարզային այցելությունների ժամանակ ոչ միայն մարզպետներին ենք լսել, այլև ոլորտների ղեկավարներին, վարչությունների պետերին, մի շարք մարզերում արձանագրել ենք, որ վարչության պետը մասնագիտական առումով չի բավարարում այն չափանիշներին, որ այսօր պահանջվում է, և մենք տեղում մարզպետին ենք ներկայացրել առաջարկություններ, որ փոփոխություններ լինեն առաջիկա ժամանակահատվածում՝ չխախտելով օրենքը: Պետք է գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի այնտեղ ունենանք մարդիկ, ովքեր այսօրվա իրականության համար կկարողանան ծանր բեռ տանել և մարզի խնդիրները լուծել»,-նշել է Դավիթ Լոքյանը:

*

*