Վարչապետի մոտ քննարկվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2018-ի վերջին
varchapet

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

Զեկուցվել է, որ ներկայումս  իրականացվում են  Շիրազի, Հակոբյան և Աբովյան փողոցների վերականգման նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն ենթակառուցվածքների շինաշխատանքները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ արդեն գալիք տարվա գարնանից քաղաքում կմեկնարկեն նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով մյուս փողոցների վերականգման աշխատանքները:  Նախատեսվում է Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի և ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ բոլոր շինաշխատանքներն ավարտին հասցնել 2018 թվականի վերջին:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր աշխատանքներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ խստորեն պահպանելով Գյումրու կոլորիտը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրերը կդառնան Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը:

*

*