Վարչապետը նոր խորհրդականներ ունի

Կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետն էլ ազատվել է պաշտոնակատարի պաշտոնից
pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդականներ ունի: Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Սրբուհի Ղազարյանին և Գրիգոր Մուրադյանին վարչապետի խորհրդականների պաշտոնում նշանակվելու մասին:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Սեդրակ Բարսեղյանն ազատվել է կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից:

*

*