Վարչապետի հանձնարարականները կրթության եւ գիտության նախարարին

Այսօր կառավարության հերթական ու այս կազմով վերջին նիստն է։
karen-karapetyan
Լուսանկարը՝ Photolure-ի

Այսօր կառավարության հերթական ու այս կազմով վերջին նիստն է։ Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը կրթության եւ գիտության նախարարին է. «Կրթական համակարգը պետք է ապահովի որակյալ եւ մրցունակ մասնագետներ»։

Նա հանձնարարեց Լեւոն Մկրտչյանին՝ 15 օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը: Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաեւ՝  ֆինանսների նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձեւ, իսկ մեկամսյա ժամկետում՝  բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման մասին առաջարկության նախագիծ ներկայացնել։

 

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*