Վարչապետը կոչ արեց կանանց, որպեսզի նրանք անեն իրենց քայլը նաև տնտեսական հեղափոխության գործում

Հայաստանում, առանց բացառության բոլոր ոլորտներում, պետք է խթանել կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը:
varchapet-kanayq-hamajoxov

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանում, առանց բացառության բոլոր ոլորտներում, պետք է խթանել կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը:

Այս մասին Փաշինյանն ասաց Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովի ժամանակ:

«Մեր կառավարության համար սա առաջնահերթություններից մեկն է, և այս մասին բարձրաձայնել եմ որպես վարչապետի թեկնածու դեռևս 2018 թվականի մայիս ամսին, երբ ելույթ էի ունենում Ազգային ժողովում»,- նշեց վարչապետը և հավելեց, որ ՀՀ-ում շատ ոլորտներ՝ սկսած պետական կառավարման ոլորտից և ավարտած բիզնեսի կազմակերպմամբ ու սպասարկման մակարդակի բարձրացմամբ, կանացի խնամքի անհրաժեշտություն ունեն:

Նա հույս հայտնեց, որ տնտեսական հեղափոխության գործում կանանց դերը կլինի նույնքան վճռական ու կարևոր և կոչ արեց ՀՀ բոլոր կանանց, որպեսզի նրանք անեն իրենց քայլը նաև տնտեսական հեղափոխության գործում:

*

*