Վարչապետը ծանոթացել է Գյումրու Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, այցելել «Չերքեզի ձոր» ընկերություն

Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել խնդիրները․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան էլեկտրագնացքով Երևանից մեկնել է Գյումրի, որտեղ նրան գյումրեցիները դիմավորել են մեծ ոգևորվածությամբ և ջերմությամբ: Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել խնդիրներն ու նրանց ուղեկցությամբ այցելել Գյումրու երկաթուղային կայարանին հարակից Տիգրան Մեծ փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Չերքեզի ձոր» ընկերություն, որն զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկան վերամշակմամբ, այդ թվում՝ իշխանի խավիարի արտադրությամբ: Վարչապետը շրջել է ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացին: Տեղեկացվել է, որ վերջին տարիներին արտադրանքի 80 տոկոսն արտահանվել է ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան: Ընկերությունը նախատեսում է նոր ներդրումային ծրագրով զարգացնել ոչ ավանդական արտադրությունը, ավելացնել ինկուբացիոն արտադրությունը և ընդլայնել մանրաձկան արտադրությունը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*