Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում-տալիս են. վարչապետ

Մասնակի կասեցվում է դեղատոմսով դեղեր ձեռք բերելու կարգը
karen-karapetyan

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի ներկայացրած նախագծի համաձայն՝ մասնակի կասեցվում է դեղատոմսով դեղեր ձեռք բերելու կարգը։  «Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց: Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային հոգեմետ դեղերը եւ հակաբիոտիկ դեղերը դրվել են մարտի 1-ից: Հաջորդ փուլով հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»,- ասաց փոխնախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ թե. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում-տալիս են, եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»։

Հիշեցնենք, որ մինչ այս՝ մարտի 1-ից դեղատոմսով պետք է բաց թողնվեին նաեւ ներարկվող դեղերը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*