«Մենք Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենք»․ վարչապետ

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:
varchapet-xorhrdakcutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները. «Մեր խնդիրն արդեն ձևակերպել ենք մի քանի մակարդակներում՝ մենք Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենք: Այս կառուցվածքային փոփոխության նպատակը, որ մենք իրականացրել ենք, հենց դա է, և սա այն կոնկրետ դեպքերից է, երբ մենք առաջիկա տարիներին տեսնելու ենք, թե ինչքանով արդյունավետ դարձավ: Սա այն բարեփոխումն է, փոփոխությունն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ և հույս ունենք, որ այս ոլորտում մեր առաջընթացն իր հետևից կբերի նաև կրթության բնագավառում լրջագույն փոփոխություններ»,- մասնավորապես ասել է վարչապետը:

Նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը և առաջնահերթությունները: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:

 

*

*