Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն

...վարչապետը Թումանյանի տան ավանդույթներով հրավիրվել է թեյախմության:

Վրաստան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:

ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ վարչապետը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը դիտել է նաև Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Այնուհետև հանրապետության վարչապետը Թումանյանի տան ավանդույթներով հրավիրվել է թեյախմության:

javakhq-2

javakhq

pashinyan-javakhq (1

pashinyan-1 (1)

*

*