Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու. վարչապետ

Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն
levon-mkrtchyan-karen-karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Տեղեկացվել է, որ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան, պիլոտային ծրագրով արդեն իսկ տարբեր համայնքներում հիմնվել են օտար լեզուների ուղղվածությայմբ խորացված դպրոցներ:

«Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու: Եթե մենք երեք լեզու չիմանանք՝ ժամանակակից չենք լինելու, մենք փիլիսոփայության, ֆիզիկայի գրքերը չենք կարողանալու թարգմանել հայերեն, իսկ այսօր յուրաքանչյուր օր տեղի են ունենում փոփոխություններ»,- նշել  է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով մշակել օտար լեզուների դասավանդման մեթոդոլագիայի նոր համակարգ:

Մանրամասները՝ այստեղ:

*

*