«Նստած լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ «սուրճ խմող» է անվանում։ Ուր հասանք…»

Վարչապետի՝ «սուրճ խմող» արտահայտությունից վիրավորված՝ Աշոտ Մելքոնյանը Ղազախստանից նամակ է ուղարկել կոլեկտիվին
ashot-melqonyan

Ղազախները շնորհակալ են, որ մեր շնորհիվ իրենց պատմությունը պահպանվել է, բայց մեր վարչապետը մեզ «սուրճ խմող» է անվանում. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ այս բովանդակությամբ նամակը, որը նա ուղարկել է Նուր-Սուլթանից։

«Հարգելի գործընկերներ, երեկ մեծ գիտաժողով էր Նուր֊Սուլթանում, զեկույց ներկայացրի «Հայ պատմիչները ղազախների մասին» թեմայով։ Այնքան հպարտ էի, որ ղազախները շնորհակալ էին մեր ազգի մեծերին, որ մեր շնորհիվ իրենց պատմությունը պահպանվել է։

Հիմա՝ հյուրանոցում նստած, լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ «սուրճ խմող» է անվանում։ Ուր հասանք…»,- գրված է նամակում։

*

*