Վարչապետը պետպատվերների վերաբերյալ հանձնարարական տվեց

... կարճ ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները.

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայմանը:

Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման  մրցակցային և թափանցիկ մեխանիզմները: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետն առողջապահության նախարարին հանձնարարեց կարճ ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները։

«Պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից պետք է ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները: Պետք է կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն»,- հանձնարարեց վարչապետը։

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*