Վարչապետն այցելել է արդարադատության նախարարություն

Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա
varchapet-ardaratatutyan-nakh

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 14-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը, կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Երևանի վարչական շրջանների 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում, ինչն ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր վարչական շրջաններում առկա էր դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածություն։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*