Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

«Անկեղծ ասած, նախատեսում էի ավելի շուտ հանդիպել ձեզ, բայց ուզում էի նաև հանդիպումը հետաձգել․․․»
zohvac-txerqi-mamaner

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան  քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:  

«Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր զավակների հերոսության և անձնազոհության համար: Հավատում եմ, որ նրանց  պահվածքը, խիզախությունն առաջին հերթին դաստիարակվել է ընտանիքում: Անկեղծ ասած, նախատեսում էի ավելի շուտ հանդիպել ձեզ, բայց ուզում էի նաև հանդիպումը հետաձգել, որպեսզի ինչ-որ սփոփող որոշում կայացված լիներ, որից հետո  այս հանդիպումը տեղի ունենար: Այդ որոշումը կայացվեց երկու շաբաթ առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա աջակցություն ստանալ նաև 2015 թվականի հունվարից հետո տեղի ունեցած դեպքերի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց և զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Սա նշանակում է, որ ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները, հաշմանդամություն ստացած անձինք նույնպես պետական շարունակական աջակցություն կստանան: Հույս ունենք, որ դա ինչ-որ չափով  կթեթևացնի ձեր հոգսերը: Իհարկե, անսփոփելի է այն վիշտը, որ դուք հիմա կրում եք: Սա զուտ ֆինանսական խնդիր չէ, սա շատ կարևոր բարոյական խնդիր է, որպեսզի հանրությունը և պետությունը ցույց տան, որ կանգնած են հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքների, հարազատների կողքին»,- ասել է վարչապետը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*