Վարագավան գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն

Փրկարարները հունիսի 23-ին, ժամը 08:00-ին վերսկսել էին որոնողական աշխատանքները
varagavan

Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները հունիսի 23-ին, ժամը 08:00-ին վերսկսել են նախօրեին կորած բնակչի որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխի 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 9 ծառայակից:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10  բնակիչ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 13:50-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները