Արթուր Վանեցյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»

...նա չի բացառել բուժում ստացած զինվորների աշխատանքը ԱԱԾ–ում:
vanecyan

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»: Նա ծանոթացել է այստեղ ստեղծված պայմաններին և ողջունելի համարել, որ ՀՀ-ում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» նման հաստատություն կա, և ամենակարեւորը կան նվիրյալներ, որոնք օր ու գիշեր կատարում են այդ աշխատանքը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ  կենտրոնում բուժում ստացած զինվորականներն աշխատանքի անցնեն ԱԱԾ-ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, ԱԱԾ պետը պատասխանել է.

«Նոր շրջում էինք պարոն Մուրադյանի հետ, խոսեցինք այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին: Ինձ ասացին, որ  հնարավոր է մենք մեր պահանջները ներկայացնենք, թե ինչ հմտություններ են պետք ԱԱԾ-ում կամ ՀՖՖ-ում աշխատելու համար, կնախապատրաստվեն, ուսումնական պրոցեսը կանցնեն եւ կգան աշխատանքի»:

*

*