Իմ գործն անվտանգություն ապահովելն է․ Վանեցյան

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որեւէ պահին չի կարող նվազել․․․
vanecyan-aac

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որեւէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի: Այս մասին ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նշել է, որ իր գործն անվտանգություն ապահովելն է եւ թույլ չտալը որեւէ ոտնձգություն հայկական երկու հանրապետությունների անվտանգության համակարգի նկատմամբ:

Արթուր Վանեցյանը սա հատկապես կարեւորել է այն պայմաններում, երբ հարեւան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ փետրվարի 27-ին այցելել էր արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, ապա դրան հաջորդած խորհրդակցության ժամանակ շեշտել էր, որ հայկական կողմը ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունի։

*

*