Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը փակ է

2018 թվականի հունիսի 12-ին տեղի էր ունեցել ճանապարհի հենապատի փլուզում
asfaltapatum,-pak-poghoc

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին` ժամը 11:13-ի դրությամբ,  ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+800 հատվածում («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում, ինչի հետևանքով սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝

  1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
  2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի -Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

  1. Դսեղ-Մարց ճանապարհահատվածով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

*

*