ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման մաստեր-պլանը — Երկիր Մեդիա

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման մաստեր-պլանը

Այն մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից
varchapet-karen-karapetyan (1)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձոր քաղաքի զարգացման մաստեր- պլանը. այն մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից՝ առկա հայեցակարգի հիման վրա:

Մաստեր-պլանն ընդգրկում է քաղաքի գրավչությունն ու ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ վայրեր:

Զեկուցվել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատելու է քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանաչապատնման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման ուղղությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքները, ամբողջականացնել Վանաձորի մաստեր-պլանը՝ հստակ հաշվարկներով ու ներդրումային ծրագրերով, որոնք հնարավոր կլինի ներկայացնել ներդրողներին:

*

*