Վանաձորում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Այն թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով...

Այսօր, Վանաձորի քաղաքապետարանի առաջին հարկում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և այլք:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:

Ի դեպ, այս ծրագրի շրջանակներում նմանատիպ գրասենյակներ են գործում նաև Լոռու մարզի Թումանյան և Ալավերդի համայնքներում:

*

*