Վանաձորում կարկուտը վնասել է պտղատու ծառերը

Կազմվել է հատուկ հանձնաժողով՝ վնասի չափերը պարզելու համար:

Այսօր՝ ժամը 14.50 սահմաններում, ուժգին կարկուտ է տեղացել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասում, Դարպաս, Արեւաշող համայնքներում:

Տավրոս թաղամասում եւ Արեւաշողում մեծապես վնասվել են պտղատու ծառերը` մասնավորապես տանձենիներն ու խնձորենիները: Իսկ Դարպաս համայնքում կարկուտը գրեթե ոչնչացրել է ծաղկի ջերմոցները, որոնք այդ պահին բաց են եղել:

Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնից տեղեկացանք, որ վնասի չափերը դեռ հայտնի չեն: Մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականով կազմվել է հատուկ հանձնաժողով՝ վնասի չափերը պարզելու համար:

*

*