«Ցավոք, գյուղական համայնքներում անօթևան ընտանիքներ կան». Լոռու մարզպետ

... երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ վերջնական լուծում տալ խնդրին
loru-marzpet (1)

Այսօր Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ ի հիշատակ 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի, հոգեհանգստյան աղոթք հնչեցվեց: Զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին:

«Ցավոք, գյուղական համայնքներում շահառու ճանաչված անօթևան ընտանիքներ կան: Պետությունը շահագրգիռ է և միջոցներ է ձեռնարկում գոնե երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ վերջնական լուծում տալ խնդրին»,- ասաց մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանը:

*

*