«Վանաձորում իրականացվող աշխատանքների մեծ մասն անարդյունավետ է». վանաձորցի քանդակագործ

Քաղաքի ներկա վիճակը նա պայմանավորում է քաղաքապետարանի ու համայնքի ավագանու աշխատանքով

Քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը 7 տարեկանից բնակվում է Վանաձորում: Վանաձորի հետ է կապվում արվեստագետի ոչ միայն ստեղծագործական կայնքը, այլեւ նպատակներն ու հույզերը: Քաղաքին սիրահարված քանդակագործն ապրում է Վանաձորի ու վանաձորցու հոգսերով:

Քաղաքի հոգսերի մասին արվեստագետը խոսել չի սիրում, բայց եւ սիրտը ցավում է, երբ այդ բացթողումներին ականատես են լինում ոչ միայն տեղացիները, այլեւ դրսից ժամանած հյուրերը: Ու աչքի զարնող աղբակույտերը, թափառող շներն ու քարուքանդ փողոցներն անմիջապես հայտնվում են զբոսաշրջիկների ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում:

Վանաձորի հիմնախնդիրների մասին բարձրաձայնելը Բոգդան հովհաննիսյանն այսօր որքան անհրաժեշտ, նույնքան էլ անիմաստ է համարում: Քաղաքի ներկա վիճակը նա պայմանավորում է քաղաքապետարանի ու համայնքի ավագանու աշխատանքով.

Քաղաքում իրականացվող աշխատանքների մեծ մասն անարդյունավետ է լինում անորակության ու դրանցում ոչ մասնագետների ընդգրկելու պատճառով: Սրան գումարվում է նաեւ վանաձորցիների անտարբերության գործոնը:

Հոգսերի տակ կքած Վանաձորն այսօր փոփոխությունների կարիք ունի. վստահ է քանդակագործը: Թե երբ եւ ումից պետք է սկսվեն այդ փոփոխությունները, դժվարանում է ասել:

*

*