Վանաձորում մի շարք հիմնարկությունների աշխատակիցներ մինչ օրս չեն ստացել մայիս-հունիս ամիսների աշխատավարձը

Համայնքային բյուջեի պարտքի խնդրին անդրադարձել էր նաև տարածքային կառավարման ու զարգացման նախարարը:

Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի շարք հիմնարկությունների աշխատակիցներ մինչ օրս չեն ստացել մայիս-հունիս ամիսների աշխատավարձը: Պատճառը համայնքային բյուջեի հետ կապված խնդիրն է, որն օր օրի ավելի է սրվում՝ առաջացնելով դժգոհության ալիք աշխատողների շրջանում: Ներկայումս համայնքային բյուջեի պարտքն աշխատավարձի մասով կազմում է ավելի քան 137 մլն դրամ:

Օրերս Լոռու մարզ կատարած այցի ժամանակ համայնքային բյուջեի պարտքի խնդրին անդրադարձել էր նաև տարածքային կառավարման ու զարգացման նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*