Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

Նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։
mijpetakan-chanaparh-alverdi1 (1)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։

Այդ ընթացքում սահմանվում են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային հետևյալ երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների, երթուղային ավտոբուսների և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար.

Ա) Մ4 (Երևան-Սևան-Իջևան) — Մ16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)- Վրաստանի սահման ճանապարհահատվածներով

Բ) Մ3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր) — Մ8 (Վանաձոր-Դիլիջան)- Մ4 — Մ16 ճանապարհահատվածներով

Գ) Մ3 (Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Վրաստանի սահման) ճանապարհով

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր առաջարկվում է իրականացնել հետևյալ երթուղիներով.

Ա) Վանաձոր — Ստեփանավան — Ագարակ — Կողես — Այգեհատ — Օձուն — Ալավերդի և
Բ) Վանաձոր — Մ6 — Դսեղ — Մարց ճանապարհահատվածներով

36. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը վերանորոգվող ճանապարհահատվածով կարող է իրականացվել ժամը 20.00-ից մինչև առավոտյան 08.00 ժամանակահատվածում։

 

*

*