Վանաձորցիները դժգոհում են. դպրոց գնալը վտանգավոր է դարձել

Ճանապարհի շինաշխատանքների պատճառով Ձորագետի դպրոցի աշակերտները ստիպված են շուրջ 2 կիլոմետր քայլել երկաթգծի վրայով:

Լոռու մարզի Ձորագետ համայնքի բնակիչները դժգոհում են՝ Վանաձոր-Ալավերդի Մ-6 միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքները գյուղի բնակիչների ու աշակերտների համար տեղաշարժման հետ կապված դժվարություններ են առաջացրել:

Ճանապարհի շինաշխատանքների պատճառով Ձորագետի դպրոցի աշակերտները ստիպված են շուրջ երկու կիլոմետր քայլել երկաթգծի վրայով, որն անվտանգ չէ: Երեխաներին դպրոց ճանապարհող ծնողներն անհանգստանում են՝ ոլորապտույտ երկաթգծով անցնող մեքենավարի համար ճանապարհը տեսանելի չէ, երեխաներն էլ կարող են գնացքի շչակների ձայնից խառնվել ու ճիշտ ժամանակին չհեռանալ գծերից:

Մանրամասները՝ տեսանյութում

 
 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները