Որոշ տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ճանապարհները՝ Հայաստանում
janaparh-merkasaruyc

ՀՀ տարածքում, հունվարի 10-ի ժամը` 19:00-ի դրությամբ, փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Երևան-Ապարան, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

 

*

*