Ոստիկան-սահմանապահների եւս մի խումբ մեկնեց սահման

Վալերի Օսիպյանը փաստեց, որ սահմանապահ ոստիկանները կարծրատիպ են կոտրել։

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի ծառայողները։ Հերթական անգամ նրանք շարք են կազմել դիրքեր մեկնելու և հայրենիքին ծառայելու համար։

Զորքին ուղված խոսքում Վալերի Օսիպյանը փաստեց, որ սահմանապահ ոստիկանները կարծրատիպ են կոտրել։ «Ձեր խիզախությամբ, ձեր պատրաստակամությամբ դուք ամբողջությամբ փոխել եք հասարակության վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ»,- շեշտեց Վալերի Օսիպյանն ու բարի ծառայություն մաղթեց նրանց։

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*