Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է հանձնել մի խումբ ոստիկանների — Երկիր Մեդիա

Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է հանձնել մի խումբ ոստիկանների

Օսիպյանը հույս է հայտնել, որ կոչումներ կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնել:
osipyan

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հուլիսի 16-ին ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների:

Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ:

Վալերի Օսիպյանը հույս է հայտնել, որ կոչումներն էլ ավելի կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնել:

*

*