Նախարար. «Եթե ձյան տեղումները մի քիչ նվազեն, մի քանի ժամվա ընթացքում Լարսի անցակետը կբացվի»

Վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ուշադիր հետեւել Վերին Լարսի խնդիրներին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ուշադիր հետեւել Վերին Լարսի խնդիրներին: Նախարարն այնտեղից նոր է վերադարձել: Նիստից հետո իրավիճակը մանրամասն ներկայացրեց լրագրողներին:

«Վրացի գործընկերները բոլոր տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին: Եթե ձյան տեղումները մի քիչ նվազեն, մի քանի ժամվա ընթացքում Լարսի անցակետը կբացվի: Անցակետում Ռուսաստանի կողմից կուտակված է մոտ 700 մեքենա, որից մոտ 400-ը՝ հայաստանյան մեքենաներ են. դրանք հիմնականում բեռնատար են, քանի որ մարդատար մեքենաների համար ժամանակ առ ժամանակ բացվում է ճանապարհը»,- լրագրողներին ասաց Վահան Մարտիրոսյանը:

*

*