Նա շատ անգամ չհասկացված մնաց

Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 61 տարեկան։

Վահան Հովհաննիսյան. ժամանակակից հայ իրականության ամենավառ գործիչներից մեկը, ով իր գործով, գիտելիքներով, իր աշխատանքով, մտածումներով եղել եւ շարունակում է մնալ մտավորական տիպարի, գաղափարական եւ անդավաճան գործչի եզակի կերպար՝ ժամանակակից հայ իրականության մեջ։

Նա ընդունվում, ուշադրության կենտրոնում էր հայտնվում ցանկացած իրավիճաում՝ միջազգային խոշորագույն քաղաքական հավաքում, թե կուսակցական-ընկերների, թեկուզ երբեմն ղեկավարությունից դժգոհ ընկերների շրջանակում, պետական պաշտոնական ցանկացած հավաքում, երբ ներկաներից շատերին անարգանքի սյունին էր գամել հրապարկային ելույթներում, մտավորական հավաքում, թե իր ձերբակալության օրերին՝ Նուբարաշենի բանտում կամ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, ուր շուրջ բոլորը քրեական անցյալ ունեցող մարդիկ են, շատ հաճախ իր կողմից քննադատաված, երբեմն կոպիտ վերաբերմունքի արժանացած, լրագրողական ընտանիքում կամ կանանց շրջանակում։

Այդքան ու այդպիսի ընդունելության արժանանալու հետ մեկտեղ՝ նա շատ անգամ չհասկացված մնաց։

Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 61 տարեկան։

*

*