Գյումրիում կտեղադրվի Վահան Չերազի արձանը

Այդ օրերին Հայաստանում ծրագրվում են զանգվածային տոնակատարություններ․․․

Գյումրիում նախատեսում են տեղադրել Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրներից մեկի՝ Վահան Չերազի արձանը: Նա այն նվիրյալներից էր, ով Հայաստանի առաջին հանրապետության կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով հասել էր հայրենիք ու ստանձնել էր պատանիներին, երիտասարդներին ազգային ոգով դաստիրակելու գործը:

Վահան Չերազը երկար տարիներ ապրել ու աշխատել է Գյումրիում ու նրա արձանն էլ կտեղադրվի այդ քաղաքի Չերազ եւ Աբովյան փողոցների հատվածում։ Արձանի բացումը նախանշած է հուլիսի 23-ին՝ իր կազմակերպության՝ Հայ Մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում:

Այդ օրերին Հայաստանում ծրագրվում են զանգվածային տոնակատարություններ Հոմընթմենի 100-ամյակի առիթով, որին մասնակցելու համար Հայրենիք են ժամանելու եւ իրենց տեղացի սկաուտ ընկերներին են միանալու հազարավոր պատանիներ եւ հոմընթմենականներ աշխարհի տարբեր անկյուններից, միաժամանակ Բյուրականում հավաքվելու են համահայկական բանակումի։

*

*